Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան անցկացրել են հրթիռային արձակումների հակազդման վարժանքներ

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան անցկացրել են հրթիռային արձակումների հակազդման վարժանքներ

 ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածվային ուժերը Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի գոծընկերների հետ համատեղ օգոստոսի 8-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակամիջոցում Հավայան կղզիների շրջանում անցկացրել են բալիստիկ հրթիռների արձակումների հակազդման Pacific Dragon զինավարժանքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի ծառայության՝ օգոստոսի 15-ին տարածած հայտարարության մեջ:

Երեք երկրների ռազմածովային ուժերը «մասնակցել են «բալիստիկ հրթիռների արձակումների մասին տեղեկացման, դրանց հայտնաբերման եւ հսկման վարժանքներ», ընդգծված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Հավայան կղզիների ափերի մոտ: Ինչպես նշում են Պենտագոնում, դրանք «ցուցադրել են եռակողմ համագործակցության ամրապնդման՝ ԱՄՆ-ի, Կորեայի Հանապետության եւ Ճապոնիայի հանձնառությունն ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից մարտահրավերների»:

Փենյանն ընթացիկ տարվա սկզբից իրականացրել Է շուրջ 20 հրթիռային արձակումներ, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումը: Բացի դանից, Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների հետախուզությունները հայտնել են միջուկային փորձարկում կատարելու՝ ԿԺԴՀ-ի նախապատրաստվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]