1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկություններին Իրանի պատասխանը կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի վրա

Միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկություններին Իրանի պատասխանը կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման առաջարկություններին, որն օգոստոսի 15-ին ուղակվել Է Եվրամիությանը, կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի եւ տնտեսական երաշխիքների վրա:

Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդում Է Politico թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած արեւմտյան պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արեւմտյան ներկայացուցչի խոսքով՝ պատասխանը «հիմնականում կենտրոնացած Է այն չլուծված հարցերի վրա, որոնք կապված են պատժամիջոցների հետ, եւ տնտեսական փոխգործակցության երաշխիքների վրա»: Նա նաեւ հայտնել Է, որ պատասխանի մեջ «չկան հետագա պահանջներ» Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԳԱՏԷ) հետաքննության նկատմամբ միջուկայն նյութի ծագման վերաբերյալ, որի հետքերը վերջին տարիներին հայտնաբերվել Էին մի շարք օբյեկտներում:

Հրատարակությունը հիշեցնում Է, որ Թեհրանն ավելի վաղ պնդում Էր, որ հետաքննությունը վերջնականապես փակվի: Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից հայտնաբերված միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]