Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆինլանդիան պլանավորում Է բազմակի կրճատել ռուսաստանցիներին այցագրեր տալը. ԱԳ նախարար

Ֆինլանդիան պլանավորում Է բազմակի կրճատել ռուսաստանցիներին այցագրեր տալը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան պլանավորում Է ռուսաստանցիներին համար կրճատել հայտեր տալու եւ Շենգենյան այցագրեր ստանալու հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին YIe-ի եթերում հայտարարել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն: Նախարարը պատմել Է, որ «ֆիննական այցագրեր ստանալու համար ռուսաստանցիներից ամեն օր ստացվում Է շուրջ հազար դիմում, եւ ապագայում այդ թիվը կարելի Է կրճատել՝ օրական հասցնելով 100-200-ի»:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն պատրաստում Է հատուկ մոդել, որի առաջնահերթությունը կտրվի այն հայտատուներին, ովքեր այցագրի համար դիմում են ընտանեկան հանգամանքների, աշխատանքի կամ ուսման հարցով: «Ես կարծում եմ, որ նման որոշումը միանգամայն խելամիտ կլիներ»,-հավելել Է նա: Հաավիստոյի խոսքով՝ ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ կարեւոր Է մշակել ԵՄ-ի մակարդակով ընդհանուր դիրքորոշում: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ «Ֆինլանդիան կարող Է որոշում ընդունել ազգային մակարդակով» եւ որ նրա որոշումը հայտնի կդառնա օգոստոսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]