Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արեւմուտքը ձգտում Է ՆԱՏՕ-ին համանման մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Պուտին

Արեւմուտքը ձգտում Է ՆԱՏՕ-ին համանման մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Պուտին

 ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլեկտիվ Արեւմուտքը փորձում Է ՆԱՏՕ-ին համանման դաշինքային մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ): Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային անվտանգության  X խորհրդաժողովի մասնակիցներին եւ հյուրերին հղած՝ իր ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նաեւ տեսնում ենք, որ կոլեկտիվ Արեւմուտքը ձգտում Է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածել Եվրոպայում ՆԱՏՕ-ին համանման իր դաշինքային համակարգը: Այդ նպատակով ստեղծվում են ագրեսիվ ռազմա-քաղաքական դաշինքներ, ինչպիսիք են AUKUS-ը եւ մյուսները»,- ասել Է նա: «Ակնհայտ Է, որ աշխարհում լարվածությունը թուլացնել, ռազմա-քաղաքական ոլոտում սպառնալիքներն ու ռիսկերը հաղթահարել, երկրների միջեւ վստահության մակարդակը բարձրացնել եւ դրանց կայուն զարգացումն ապահովել կարելի Է սոսկ արդի բազմաբեւեռ աշխարհի համակարգի արմատական ամրապնդման միջոցով,- ընդգծել Է Պուինը:- Կրկին կրկնեմ. միաբեւեռ աշխարհակարգի դարաշրջանը հեռանում Է անցյալ:

Որքան Էլ որ ներկայիս գլոբալիստական մոդելի շահառուները կառչեն սովոր իրավիճակից, այն դատապարտված Է: Պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական փոփոխություններն ընթանում են բոլորովին այլ ուղղությամբ»: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն անցյալ տարվա  սեպտեմբերին հայտարարեցին AUKUS-ի ստեղծման մասին: Եռակողմ համաձայնագրի շրջանակներում Ավստալիան պլանավորում Է ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաներով կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնցից առաջինները սպառազինությունում կստացվեն 2036 թվականին: Խոսքը վերաբերում Է Ավստրալիայի զինված ուժերն ամերիկյան թեւավոր հրթիռներով հանդերձմանը: AUKUS-ի անդամները հայտարարել են գերձայնային մարտական համակարգերի մշակման բնագավառում համագործակցության մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]