1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Սուրմալու»-ի տարածքում ենթադրյալ անհետ կորած Իրանի ևս մեկ քաղաքացի այս պահին Վրաստանում է

«Սուրմալու»-ի տարածքում ենթադրյալ անհետ կորած Իրանի ևս մեկ քաղաքացի այս 
պահին Վրաստանում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի: Մինչ այս հրապարակված վերջին ցուցակում կար 6 քաղաքացու անուն, որոնցից մեկը՝ Իրանի քաղաքացի:

«Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է: Ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկն էլ հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

Այս պահի տվյալներով «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները.

Գագիկ Կարապետյան

Արտավազդ Հայրապետյան

Վանիկ Ամիրխանյան

Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

ԱԻՆ-ի՝ օգոստոսի 15-ին հրապարակած անհետ կորածների ցուցակում Իրանի քաղաքացիների թիվը 6-ն էր: Սակայն կեսգիշերին Իրանի դեսպանությունից հայտնել էին, որ նրանցից 5-ը Վրաստանում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]