Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի և Լատվիայի արտգործնախարարների քննարկման օրակարգում եղել են նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները

Թուրքիայի և Լատվիայի արտգործնախարարների քննարկման օրակարգում եղել են նաև 
Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ իրենց քննարկման օրակարգում եղել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ղրիմի անօրինական բռնակցումից հետո մենք նույն զգայունությունն ենք ցուցաբերում, ինչ Լատվիան Ուկրաինայի սահմանների ամբողջականության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Ես տեղեկատվություն եմ տվել իմ ընկեր Էդգարսին հնարավորինս շուտ զինադադարի հասնելու մեր ջանքերի և մեր վերջին բանակցությունների մասին։ Հացահատիկի արտահանման վերաբերյալ մինչ այժմ ստորագրված պայմանագիրն իրականացվել է առանց խնդիրների։ Մենք կշարունակենք մեր ջանքերը բոլոր կողմերի և Ստամբուլի կենտրոնի միջոցով ապահովելու, որ գործընթացը շարունակվի, չընդհատվի»,- ասել է նա՝ նշելով, որ Ռինկևիչսին տեղեկատվություն է տվել ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացի մասին:

Պաշտոնական Անկարան չի ընդունում Ղրիմի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու փաստը և բոլոր առիթներով հայտարարում է, որ  շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ղրիմը ներառյալ տարածքային ամբողջականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]