Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերի կողմից սպանվել է 1 թուրք զինվոր

Թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերի կողմից սպանվել է 1 թուրք զինվոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Շանլըուրֆա նահանգի Բիրեջիք շրջանում քրդական ուժերը կրակ են բացել թուրքական ոստիկանության պարեկապահակային կետի ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Տեղեկության համաձայն՝ թուրքական ուժերի վրա կրակն արձակվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների կողմից:

Կրակի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 4-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թուրքական կողմի պատասխան կրակի հետևանքով 13 զինյալ էլ սպանվել է քրդական կողմից:

Պաշտոնական Անկարան Սիրիայի տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալներին, ինչպես նաև  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) համարում է ահաբեկչական խմբավորումներ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am