Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունից տուժածների մասին

Առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունից 
տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոններ, զրուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է նախարարի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումից:

«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող՝ պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Մահացել է 16 քաղաքացի, անհետ կորած է համարվում 3-ը:

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]