Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոթորիկ մի բաժակ ջրում. Զորյան ինստիտուտն արձագանքել է պրոֆեսոր Դադրյանի գերեզմանի անմխիթար վիճակի վերաբերյալ քննադատություններին

Փոթորիկ մի բաժակ ջրում. Զորյան ինստիտուտն արձագանքել է պրոֆեսոր Դադրյանի 
գերեզմանի անմխիթար վիճակի վերաբերյալ քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զորյան ինստիտուտն անդրադարձել է քննադատություններին, թե Երևանի քաղաքային պանթեոնում պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանն անմխիթար վիճակում է: «Արմենպրես»-ը ներկայացնում է Զորյան ինստիտուտի պարզաբանումը.

«Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ ըստ իր կտակի, նաեւ իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով եւ Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաեւ հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը եւ կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Երևան, Հայաստան։

ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորվեց թաղման հատուկ հանձնաժողով, որը հատկացրեց հողակտոր Երեւանի քաղաքային պանթեոնում։  Այստեղ իրենց վերջին հանգրվանն են գտնում ազգային հերոսները եւ հայ ազգի այլ նշանավոր ներկայացուցիչները։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որին ներկա գտնվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ եւ ակադեմիական հանրույթը։

COVID-19 համավարակի եւ 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին եւ զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, նրանց գերեզմանները կարգի բերելու գործով։ Այդ պատճառով քաղաքային պանթեոնում գերեզմանի բարեկարգման եւ գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես առկախվեցին:

Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն անհարկի շահարկում են այս հարցը, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից եւ անտեղի մեկնաբանություններից, որոնք նմանվում են փոթորիկի մի բաժակ ջրում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]