1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը 
խստացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով եկել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:  

«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը և շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ  ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով համահեղինակն է այդ նախագծի, և ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված: Ի պատասխան լրագրողների հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ  4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում արդեն իսկ շատ մեծ ռիսկ է: Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի:

«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները: Մի կողմից խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետևանքի կարող է բերել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]