Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ

Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական հացահատիկի միջազգային շուկաներ դուրս բերման պայմանավորվածության շրջանակում օգոստոսի 18-ին ևս 4 բեռնանավ է ուղևորվել  Ստամբուլ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Օդեսայի և Չերնոմորսկի նավահանգիստներից դուրս եկած 4 նավերը բեռնված են արևածաղկով, արևածաղկի յուղով և եգիպտացորենով։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված 5 նավ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]