Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է

2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն ընթացիկ տարվա հունվար – հուլիսին սպասարկել Է ավելի քան 1,5 միլիոն ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով ավելի Է 2021 թվականի նույն տվյալներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոստ 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն Է:

Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանում աշխատում են 35 ավիաընկերություններ, որոնք կատարում են չվերթեր 38 ուղղություններով, հավելել են «Տավ Ջորջիայում»: Նաեւ ընթացիկ տարվա հունվար հուլիսին Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանն սպասարկել Է ավելի քան 313 հազար ուղեւորի, ինչը 35,37 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ցուցանիշներից: Բաթումի օդանավակայանում այսօրվա դրությամբ գործում են 21 ավիաընկերություններ, չվեթերը կատարվում են 17 ուղղություններով:

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս կատարվել Է ավելի քան 2,3 միլիոն ուղեւորություն հանրապետություն, ինչը եռապատիկ ավելի Է, քան 2021 թվականին: ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 403 հազար տուրիստական ուղեւրություն Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավելի Է մեկ տարի առաջվա նույն ցուցանիշից, երբ կատարվել Է շուրջ 69 հազար ուղեւորություն: Ռուսաստանը գտնվում Է առաջին տեղում այն երկրների թվում, որտեղից ամենից հաճախ են Վրաստան ժամանում զբոսաշրջիկներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]