Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի Գիշի գյուղի ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Արցախի Գիշի գյուղի ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և Ոստիկանության Մարտունու շրջանային բաժիններում օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտնաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]