Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել Է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 17-ին տարածել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչեւ հունիս երկրում ծնվել Է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել Է El Paվs թերթը, դա վկայում Է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել Է 1941 թվականից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչեւ հուլիսի 25-ը թագավորությունում մահացել Է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]