Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ 
չեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ջրծաղիկի դեմ պայքարի  քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Պատվաստումները 100%-ով արդյունավետ չեն, դա մեզ հիշեցնում է, որ պատվաստանյութը համադարման չէ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը և ռիսկային սեռական հարաբերությունները: Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պլաններ է մշակում ուսումնասիրություններ անցկացնելու համար, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]