Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Եղվարդում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Եղվարդում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Գարգեին Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ ընդհանուր տանիք):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են ավտոտնակի, անասնագոմի, խոհանոցի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 4 խմ վառելափայտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]