Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ՉԼ որակավորման փուլի խաղերը
10:09, 18 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 18-21-ը՝ Կիպրոսում կկայանան ՈՒԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի 4-րդ խմբի հանդիպումները: Խմբում ընդգրկված են կիպրական «Ապոլոնը», լիտվական «ՍՖԿ Ռիգան», շվեյցարական «Ցյուրիխը» և Ֆարերյան կղզիները ներկայացնող ԿԻ ակումբը։
Խմբային փուլերը սպասարկող մրցավարական խմբի մեջ են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիաննա Գրիգորյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում