Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները 
վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Աշխատանքները մեկնարկել են ժամը 08:30-ից: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ հատվածում պայթյունի պահին գտնվել է քաղաքացի: Հիմա ուժերը կենտրոնացվել են այդտեղ»,-ասաց նախարարը: Աշխատանքներն ավարտելուց հետո կքննարկվի պայթյունից հետո կիսաքանդ վիճակում գտնվող շինության հարցը:

Նախարարն ընդգծեց, որ այս օրերին մասնագետների, փրկարարների պակաս չկար: Այլ երկրների դիմելու անհրաժեշտություն չի եղել:  

«Հենց սկզբից մեզ հետ աշխատել են Հայկական կարմիր խաչի կամավորները, ՈՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Ռուս-հայկական մարդասիրական արագ արձագանքման կենտրոնի մեր գործընկերներն են այստեղ եղել, այստեղ գտնվող բելգիացի գործընկերներն են միացել: Ուզում եմ նշել, որ մենք այս օրերին մարդկային ներուժի, տեխնիկայի կարիք չենք ունեցել: Եղած ուժերը բավարարել են»,-ասաց Արմեն Փամբուխչյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]