Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոտայքի մարզի 73-ամյա բնակիչը սպանել է կնոջն ու ինքնասպանություն գործել. Ոստիկանություն

Կոտայքի մարզի 73-ամյա բնակիչը սպանել է կնոջն ու ինքնասպանություն գործել. 
Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 18-ին ժամը 07.30-ին զանգել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տղամարդը նաև հայտնել է, որ այդ պահին ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]