1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր Զելանդիայում երեխաների աճյունների մնացորդներ են գտել աճուրդում վաճառված ճամպրուկներում

Նոր Զելանդիայում երեխաների աճյունների մնացորդներ են գտել աճուրդում վաճառված 
ճամպրուկներում

 ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում աճուրդում ձեռք բերված ճամպրուկներում գտել են մարդու աճյունների մնացորդներ, որոնք պատկանում են երեխաների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ոստիկանությունը: Ավելի վաղ մարդու աճյունի մնացորդներ են հայտնաբերվել այն ճամպրուկներում, որոնք ձեռք են բերվել Օքլենդ քաղաքում այն իրերի սպառավաճառքի շրջանակներում անցկացված աճուրդում, որոնք մնացել Էին պահեստում:

Ճամպրուկները բաժին Էին ընկել տեղի ընտանիքներից մեկին, որը դրանք բերել Էր տուն, եւ, բացելով, այնտեղ հայտնաբերել Է մարդու աճյունների մնացորդներ: Հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն Է սկսել: «Ես կարող եմ հաստատել, որ մենք, հերձման արդյունքների համաձայն, գործ ունենք երկու փոքրահասակ երեխաների մարմինների հետ, դրանք կրտսեր դպրոցական տարիքի են»,-հայտարարել Է ոստիկանական խուզարկու Տոֆիլաու Ֆաամանուիա Վաաելուան: Նրա հայտարարության տեսագրությունն իր կայքում հրապարակել Է New Zealand Herald թերթը:

Խուզարկուի խոսքով՝ զոհված երեխաները, ենթադրաբար, եղել են 5-ից մինչեւ 10 տարեկան: Նա հայտարարել Է, որ ոստիկանությունն աշխատում Է նրանց մահվան ժամանակը եւ վայրը պարզելու վրա, սակայն առաջին նշանները ցույց են տալիս, որ երեխաները կարող են մեռած լինել նրանց աճյունների մնացորդները հայտնաբերելուց մի քանի տարի առաջ: Նա նաեւ հայտնել Է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են վարում պահեստի շենքի վարձակալության կապակցությամբ: Վաաելուայի խոսքով՝ զոհերի ազգականները «գտնվում են Նոր Զելանդիայում», բայց ոստիկանությունը նաեւ համագործակցում Է Ինտերպոլի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]