1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն ցավակցական ուղերձներ են հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն ցավակցական ուղերձներ են հղել 
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում, մասնավորապես, ասված է.

«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում հրդեհից տուժածներին»:

Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում նշված է.

«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը: Արա ապաքինում եմ մաղթում ողբերգական դեպքից տուժածներին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]