Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Լվովում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

Լվովում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։

Խորհրդակցությունների արդյունքում կկազմակերպվի Թուրքիայի, Ուկրաինայի ղեկավարների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով է ժամանել Վլադիմիր Զելենսկու հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]