Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ Բորել

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ 
Բորել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին համաձայնության չեն հասել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլի ընթացքում, սակայն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը մոտ օրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

Բորելի խոսքով՝ երկու ղեկավարներն էլ շեշտել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Բանակցությունները կվերսկսվեն մոտ օրերին: Դեռ ժամանակ կա մինչև սեպտեմբերի 1-ը, ես չեմ հանձնվում», - ասել է Բորելը:

Սերբիայից անջատված և մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետության շուրջ իրադրությունը սրվել էր օգոստոսի 1-ին, Կոսովոյի հյուսիսում տեղի էին ունեցել բախումներ սերբերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]