Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը եւ Սի Ծինպինը պլանավորում են մասնակցել G20-ի գագաթնաժողվին. Ինդոնեզիայի նախագահ

Պուտինը եւ Սի Ծինպինը պլանավորում են մասնակցել G20-ի գագաթնաժողվին. 
Ինդոնեզիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը պլանավորում են անմիջակա մասնակցել Բալիում Քսանի խմբի գագաթնաժողովին: Օգոստոսի 18-ին այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել Է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սի Ծինպինը կժամանի: Նախագահ Պուտինը նույնպես ինձ ասաց, որ կժամանի»,- մեջբերում Է գործակալությունը Վիդոդոյի խոսքը: Ինդոնեզիայի նախագահը նաեւ հայտարարել Է, որ խոշոր երկրների ղեկավարների միջեւ պետք Է բավականաչափ տարածություն լինի երկխոսության համար: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում չեն պատասխանել գործակալության խնդրանքին մեկնաբանելու պետության ղեկավարի ուղեւորությունների պլանները:

Նշվում Է, որ Սի Ծինպինը երկրի սահմաններից դուրս չի մեկնել 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Օգոստոսի 18-ին Կրեմլի մամուլի ծառայությունց հայտնել են, որ Պուտինը հեռախոսով Վիդոդոյի հետ քննարկել Է այդ թվում Բալիում G20-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: G20-ի գագաթնաժողովը պետք Է կայանա նոյեմբերի 15 – 16-ը Բալիում անմիջակա ձեւաչափով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջոցառմանը Պուտինի անմիջակա կամ հեռակա ձեւաչափով մասնակցության որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]