Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավստրալիայում սկսվել են զինավարժանքներ, որոնց մասնակցում են 17 երկրների ռազմաօդային ուժեր

Ավստրալիայում սկսվել են զինավարժանքներ, որոնց մասնակցում են 17 երկրների ռազմաօդային ուժեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 2,5 հազար զինածայողներ եւ հարյուրից ավելի ինքնաթիռներ են գործի դրված օգոստոսի 19-ին սկսված Pitch Black զինավարժանքներում, որոնց միացել են տարածաշրջանի մի քանի պետություններ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշինքի անդամներ եւ նրանց դաշնակիցներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ավստրալիայի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ռազմաօդային ուժերի եռօրյա վարժանքները տեղի կունենան մայր ցամաքի հյուսիսային եւ հյուսիս - արեւելյան տարածաշրջաններում: Դրանցում գործի կդրվեն «Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ավելի քան 2,5 հազար զինծառայողներ եւ 100-ից ավելի ինքնաթիռներ»:

«Pitch Black վարժանքներն լայնընդգրկուն օպերատիվ կոլեկտիվ վարժական միջոցառում են, որի շրջանակներում կկատարվեն օդից հարձակման հակազդման, օդային կալանման եւ բազմազգ կոալիցիայի ուժերով հարվածի հասցման մարտավարական խնդիրներ: Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, այս տարի Pitch Black վարժանքներին «առաջին անգամ կմասնակցեն Գերմանիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը»:

Կանադայի, Մալայզիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի եւ Ֆիլիպինների կողմից կմասնակցի միայն ցամաքային անձնակազմը: Պլանավորվում Է, որ մասնակից երկրների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վարժական թռիչքներ կկատարեն Դարվինի, Թինդալի (Ավստրալիայի Հյուսիսային տարածք) եւ Էմբեռլիի (Քվինսլենդի նահանգ) ռազմակայանների օդանավակայաններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]