Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

 ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի արտակարգ իրավիճակների կարգավորման խնդիրներն են քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստում, այնտեղ նաեւ հաստատել են համապատասխան բնագավառում փոխգործակցության միջոցառումների պլանը:

«Նիստի մասնակիցների առջեւ հանդես Է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա տեղեկացրել Է 2023 թվականին արտակարգ իրավիճակների գծով խնդիրների, ինչպես նաեւ կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մամինների համակարգող խորհրդի ստեղծման գծով կազմակարեպությունում կատարված աշխատանքի մասին»,- ասված Է հաղորդագրությունում, որն օգոստոսի 19-ին հրապարակվել Է կազմակարպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են ՀԱՊԿ-ում, խորհրդակցության մասնակիցները լսել եւ հավանություն են տվել արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման եւ վերացման ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործացության միջոցառումների 2020 թվականի, ինչպես նաեւ հաստատել են 2023 թվականի պլանը»: «Կողմերը հաստատել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդում հաջորդ նախագահի պաշտոնում Բելառուսի Հանապետության արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկու թեկնածությունը:

Ընդունվել Է որոշում Բելառուսի Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանապետությունում համապատասխանաբար «Ժայռ-2023» եւ «Ժայռ-2024» շտաբային վարժանքների անցկացման մասին:

Նիստը տեղի Է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի նախագահությամբ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կուրենկովի հրավերով ՀԱՊԿ-ի ԱԻ համակարգող խորհրդի անդամները մասնակցել են «Համալիր անվտանգություն – 2023» միջազգային սալոնին: «Այսօր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների նախարարները կմասնակցեն գործարար ծրագրին III Միջազգային հրշեջ-փրկարարական կոնգրեսի շրջանակներում»- նշված Է տեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]