Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, 
անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ են, այլև նախապայման ողջ տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության, կայունության և զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարեկամության» կամրջի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

««Բարեկամության» կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում։ Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված, ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով, 160 մետր երկարությամբ քառաշերտ կամուրջը հազվագյուտ նախագիծ է տարածաշրջանում»,- ասաց Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով` «Բարեկամության» կամրջի գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը սահմանին կրկնապատկվելու է, բարելավվելու է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացմանը։

«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում` որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս։ Ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]