Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Bloomberg-ը հայտնել Է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը

Bloomberg-ը հայտնել Է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ձգտում Է ամրապնդել սահմաններն իր համար ամենախոցելի տեղում՝ Ռումինիայի սեւծովյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg-ը: Ինչպես ճշտվում Է նյութի մեջ, այսօր դաշինքի շուրջ 200 զինծառայողներ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Նիդեռլանդներից ակտիվ ինժեներական աշխատանք են տանում Տրանսիլվանիայում:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի երկրները հաստատապես որոշել են թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն այդչափ անպաշտպան լինի: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սեւ ծովը «դարպաս Է Միջերկրական ծովում, ինչպես նաեւ ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներ»:

Ինչպես հայտարարել Է վերլուծաբան Մեթյու Օրը, Մոսկվան առաջնահերթությունը տալիս Է Հարավարեւելյան Եվրոպային: «Դա ցույց Է տալիս, թե որքան են ռուսներն անհանգստացած այս տարածաշրջանով, թե որքան են նրանք ցանկանում այնտեղ ուժեղ ռազմական ներկայություն ունենալ. եւ դրան ՆԱՏՕ-ն պետք Է պատասխանի»,-պնդում Է նա: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պայմանավորվել են Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի համար չորս նոր մարտական խմբեր ստեղծելու շուրջ: Ինչ վերաբերում Է վերջինին, ապա այս երկրում ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության վրա ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 12,2 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ ամենաթանկը կնստի Patriot զենիթահրթիռային համալիրի մարտկոցը, ամփոփվում Է նյութի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]