Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվել է 
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցներն ուժերն են չափում ֆիզիկական պատրաստվածության, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 18-ին անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը՝ թեստավորման ձևաչափով: Յուրաքանչյուր թեստում ներառվել է 80 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի, աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ:

Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդը՝ Ղազախստանը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]