Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 
փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է ԱՖՓ ընկերությունը:

«Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ, տաղանդավոր կինոգործիչներին՝ նրանց հնարավորություն  ընձեռելով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները պրոֆեսիոնալ միջավայրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]