Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի

Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 19-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, այդ տարածքներն են Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 41-րդ, 43-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ փողոցները, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքները, Ն.Զարյան 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հովսեփ Էմինի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի 37-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղին, Շրջանցիկ թունելը, Կոմիտասի անցուղին իր այգով և «Արաբկիր» բժշկական կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]