Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Եվրոյի փոխարժեքն անցել է 20 տարվա նվազագույն ցուցանիշը

Եվրոյի փոխարժեքն անցել է 20 տարվա նվազագույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ առաջին անգամ 20 տարվա մեջ նվազել է 0,9952 դոլարի մակարդակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի վերջին տվյալները:

Ըստ հաղորդման՝ Մոսկվայի ժամանակով 18:52-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է մինչև 0,9932 դոլարի:

Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը նվազել էր 1 դոլարից՝ հուլիսի 14-ից ի վեր առաջին անգամ: Իսկ այժմ հաղթահարված է դեռևս 2002 թվականին գրանցված նվազագույնը, երբ 1 եվրոյի փոխարժեքը կազմել էր 0,9952 դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am