Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է սիրիական ընդդիմության 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոկում:

Թուրք նախարարը հանդիպել է «Սիրիայի ազգային կոալիցիայի» նախագահ Սալեմ ալ Մեսլեթի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդր Ջամուշի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուռահման Մուստաֆայի հետ։

«Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ընդդիմության ներդրումը քաղաքական գործընթացներում՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի շրջանակներում», - նշել է Չավուշօղլուն հրապարակման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]