Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. 
Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպմանը հերքել է, որ Ռուսաստանը այլևս հետաքրքրված չէ Սիրիայում կարգավորման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս մեր արևմտյան որոշ գործընկերներ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանն իբր կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման նկատմամբ: Դրանք չեն արտացոլում սիրիական համապարփակ կարգավորման հասնելու մեր հետևողական գիծը, ներառյալ ձեր առաքելությանը աջակցելը»,- ասել է Լավրովը Մոսկվայում Պեդերսենի հետ հանդիպմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am