Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արամ Ա Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կառլսրուէ քաղաքում գումարուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։

Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am