1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները. ՀՀ նախագահ

Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր 
կարողությունները. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 9-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է Starmus VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագան Խաչատուրյանը, ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին, ասել է.

«Այսօր ձեզ համար դասախոսությամբ է հանդես գալու Ժան Ժակը: Կարծում եմ, որ նրա դասախոսությունը նվիրված կլինի ոչ միայն տիեզերական գործունեությանը, այլ կհնչի գիտնական մարդու խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը:

Մեր հասարակությանը, ժողովրդին, պետությանը հարկավոր են մարդիկ, ովքեր երազողներ են, ազատ մարդիկ են, ովքեր հնարավորություն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչել: Մեր՝ որպես պետության, խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:

Մենք լավ, որակյալ մասնագետների կարիք ունենք, լավ տնտեսագետների, ինժեներների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, բժիշկների, գյուղատնտեսների:

Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպվում է այսօր այստեղ, այս հյուրերը, որ գտնվում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:

Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումից գիտելիքներ կքաղեք, ձեր մեջ նոր հետաքրքրություններ կառաջանան»:

Վահագն Խաչատուրյանն այնուհետև հակիրճ պատմել է իր և Ժան Ժակ Դորդենի հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ Երևանում:

«Այս տարվա մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը: Ուղիղ մեկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հավատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարավորությունները: Մենք Ժան Ժակի հետ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ և նման գաղափարներն առաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձել»,- պատմել է Վահագն Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գիտությամբ կամ տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները: 

«Համոզված եղեք, որ այդ բնագավառը Հայաստանում զարգանալու է և մենք միջազգային տիեզերական գործակալությունների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և բոլորին հաջողություններ մաղթել:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանը, ուսանողների հետ միասին լսել է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենի դասախոսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]