Քաղաքականություն

Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը

1 րոպեի ընթերցում

Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը:

Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը: ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը հիշեցրել է՝ ինչպես Միացյալ Նահանգները վաղուց հասկացրել է, հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում