1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադամ Շիֆը Ադրբեջանի չհրահրված հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Ադամ Շիֆը Ադրբեջանի չհրահրված հարձակումը դատապարտող բանաձև է 
ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավարության հետ միասին շրջանառության մեջ է դրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևը «անհապաղ և անվերապահ հրադադարի» և «Ադրբեջանին հատկացվող բոլոր տեսակի օգնությունները անհապաղ դադարեցնելու» կոչ է անում:

«Մենք ծափահարում ենք նախագահող Շիֆին և հանձնախմբի ղեկավարությանը Ադրբեջանին բոլոր օգնությունները դադարեցնելու կոչ անող այս պատեհաժամ բանաձևը ներկայացնելու համար», - ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը և Դեյվիդ Վալադաոն իրենց հայտարարության մեջ ասել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի մահաբեր հարձակումները ինքնիշխան Հայաստանի տարածքում: Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան սանձարձակ է դառնում Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանն ու անտարբերությանը՝ խրախուսելով Ադրբեջանին շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի օգնությունը Ալիևի ռեժիմին: Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը և խաղաղության ու ազատության նրանց իրավունքին»:
Բանաձևն ընդգծում է «Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումը» 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերին, ինչպես նաև՝ Արցախի Կարմիր, Շուկա և Թաղավարդ գյուղերին: Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ ադրբեջանական հարձակումները հանգեցրել է առնվազն 105 հայ զինվորի և խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների:
 
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: 
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:
Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]