Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն 
Ադրբեջանին․ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am