Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ 
կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված լինել»,- հայտնել է Փրայսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am