Հասարակական

Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել դրանից մոտ 30 մետրի վրա և հոսպիտալացվել

1 րոպեի ընթերցում

Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել դրանից մոտ 30 մետրի վրա և հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 02:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհինտեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան-Իջևան հատվածի մոտ 63-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել թփուտների մեջ։

Փրկարարները վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա ընկած և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում