Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով Forbes ամսագրի հրապարակմանը:

Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցյալ տարվա առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լավագույն եռյակը եզրափակել է Բիլ Գեյթսը՝ 106 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում է Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է (101 միլիարդ դոլար), հինգերորդը՝ ներդրող Ուորեն Բաֆեթը (97 միլիարդ դոլար):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]