Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումները

Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում հնդկական մամուլում այս շաբաթ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը բավական մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Ես մեր հարցազրույցներում ասել եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ ուզենա ասել: Բայց ես նաև ուզում եմ, որ մեր հանրությունը իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար», - մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 29-ին հնդկական The Economic Times օրաթերթը հաղորդել էր, որ Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր և զինամթերք կմատակարարի Հայաստանին: Նշվում էր, որ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ըստ հնդկական օրաթերթի՝ ստորագրված գործարքների արժեքը կազմում է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար: Հնդկական India Today հեռուստաալիքը իր հերթին հաղորդել էր, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am