Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սեւանա լճից ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար 
խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետրի վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։

2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է  տեղափոխվել 155 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցված են սեպտեմբերի 19-ից։  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am