Հասարակական

Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ-ից արձագանքել են Թագուհի Թովմասյանի գրառմանը

1 րոպեի ընթերցում

Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ-ից արձագանքել են Թագուհի Թովմասյանի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը:

Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչներն ահազանգեցին, որ թշնամին հոկտեմբերի 7-ի առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում