Սպորտ

Ջոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Աստանայի ATP-500 Masters մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 16 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Սա սերբ թենիսիստի երկրորդ հաղթանակն է երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ շաբաթ Ջոկովիչը հաղթել էր Թել Ավիվի ATP-250 Masters մրցաշարում: Թենիսիստն արդեն 9 մրցախաղում պարտություն չի կրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում