Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ն այսուհետ դասավանդման գործընթացում կօգտագործի SAP-ի ծրագրային լուծումները

ՀՊՏՀ-ն այսուհետ դասավանդման գործընթացում կօգտագործի SAP-ի ծրագրային 
լուծումները

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և ձեռնարկատիրական հավելվածների աշխարհի խոշորագույն մատակարար SAP համալսարանական դաշինքը կհամագործակցեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և SAP համալսարանական դաշինքի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Մատչենկոն հոկտեմբերի 11-ին պայմանագիր ստորագրեցին, որով   ՀՊՏՀ-ն, որպես լիիրավ անդամ, միացավ  աշխարհի ավելի քան 3100 առաջատար բուհերից բաղկացած համայնքին, ինչը հնարավորություն կտա  դասավանդման գործընթացում օգտագործել SAP-ի ծրագրային լուծումները, ինչպես նաև կատարել ակադեմիական հետազոտություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց, որ տնտեսագիտական համալսարանը բացի զուտ տնտեսագիտական կրթությունից, ունի նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ տեղեկատվական համակարգերի մասնագիտություն կա, տվյալագիտության մասնագիտություն և հետևաբար  տեխնոլոգիական լուծումները համալսարանի թվային փոխակերպման շրջանում մեծ օգուտ կտան:

«Այսօր մեր համալսարանը նոր ռազմավարության մշակման փուլում է գտնվում, որտեղ հիմնական ուղենիշներից մեկը հենց թվային համալսարան ունենալն է հինգ տարի անց: Այս գործընթացում մեզ համար նախ կարևոր է լինել առաջին համալսարանը Հայաստանի Հանրապետությունում, որն այս ալյանսի  լիիրավ անդամ է դառնում: Այս համագործակցությունը մեր ակադեմիական համայնքին շատ մեծ հնարավորություն կտա միջազգային ակադեմիական համայնքին ինտեգրվելու տեսանկյունից և մեր ուսանողներին այդ թվային մտածողությունը ձեռք բերելու գործում»,-ասաց նա:

Գալոյանը նշեց, որ պայմանագրի ստորագրմամբ նախանշվեց նաև միասնական լաբորատորիայի ստեղծումը:  «Այստեղ ներկա էին նաև մեր գործընկերները Ցվիկկաուի համալսարանից, որոնց հետ միասին տնտեսագիտականը արդեն իսկ մշակում է ուսումնական պլանը և 2023 թվականից ներդնելու է միասնական մագիստրոսական ծրագիր և մենք արդեն համատեղ որոշել ենք, որ դա լինելու է կառավարում և ինֆորմատիկա մասնագիտությամբ և այս պայմանագրով մենք մեր լաբորատորիաները կստեղծենք համապատասխան ֆակուլտետում և արդեն կկիրառենք 2023 թվականից»,-ասաց նա: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]