Միջազգային

Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է առաջիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կայուն անվտանգության ստեղծման եւ մարտունակության բարձրացման նպատակներով մենք շուտով Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնենք Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ»,-YJC գործակալությունը մեջբերում Է Իրանիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում