Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը շարունակելու է պաշտոնավարել Սունակի կառավարությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը նույն պաշտոնում է նշանակվել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«Դոմինիկ Ռաաբը նշանակվել է փոխվարչապետ, գանձապետարանի լորդ և գլխավոր դատախազ»,- ասվում է գրասենյակի թվիթերյան էջում։
Հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Չարլզ III թագավորը հանձնարարել է նոր վարչապետին ձևավորել նոր կառավարություն։