Հասարակական

Ոստիկանները ձերբակալել են վարձով բնակարան տրամադրելու պատրվակով ՌԴ քաղաքացու 660 հազ. դրամին տիրացած երիտասարդին 

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են վարձով բնակարան տրամադրելու պատրվակով ՌԴ քաղաքացու 660 հազ. դրամին տիրացած երիտասարդին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում նոյեմբերի 6-ին հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 հազար դրամ է փոխանցել list.am կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում